Ռուբեն Վարդանյանը կրկին հացադուլ է հայտարարել: Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամ…

❗️ Ռուբեն Վարդանյանը կրկին հացադուլ է հայտարարել: Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխանցել է միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությունը՝ ի նշան կեղծ «դատավարության» դեմ բողոքի.
🗣 «Ես որոշում եմ կայացրել հացադուլի միջոցով բողոքս հայտնել ի նշան իմ նկատմամբ իրականացվող դատական ֆարսի: Սա իմ պատասխանն է միջազգային իրավունքի և Ադրբեջանի դատավարական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներին:
🔸 Այն, ինչ կատարվում է դատարանի դահլիճում, չի կարելի համարել դատավարություն: Դա քաղաքական շոու է, որտեղ ցուցադրաբար արհամարհվում է արդար դատաքննության իմ իրավունքը»:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *