Բյուրեղավանում արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ վերցված ջրի 14…

Բյուրեղավանում արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ վերցված ջրի 14 նմուշից երեքում լաբորատոր հետազոտությամբ շեղումներ են հայտնաբերվել։
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակների դեպքեր են արձանագրվում հուլիսի 17-ից։ Դրանց առնչությամբ շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրություններն ու կանխարգելիչ միջոցառումները։
Հետազոտության շրջանակում վերցվել է ջրի 14 և բուժառուներից՝ 13 կենսաբանական նմուշ։ Կենսաբանական նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքները դեռ պատրաստ չեն։
Այն ջրային կետերում, որտեղ շեղումներ են հայտնաբերվել, իրականացվում են կրկնակի նմուշառումներ։ Նմուշներ են վերցվում նաև աղիքային վարակի նոր արձանագրված օջախներում։
ՀՎԿԱԿ-ը համագործակցում է Բյուրեղավանի պոլիկլինիկայի, տեղական ինքնակառավարման մարմինների և գործընկեր կազմակերպությունների հետ՝ վարակի հետագա տարածումը կանխելու և իրավիճակը վերահսկողության տակ պահելու նպատակով։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով