Բյուրեղավանում արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ համաճարակաբան…

🦠 Բյուրեղավանում արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ համաճարակաբանական ուսումնասիրությունները շարունակվում են։

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից հայտնում են, որ դեպքերն արձանագրվել են հուլիսի 17-ից։
🔎 Հետազոտության շրջանակում վերցվել է՝
💧 14 ջրի նմուշ
🧪 13 կենսաբանական նմուշ՝ բուժառուներից

Լաբորատոր արդյունքներով՝ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ։
📌 Այդ կետերում իրականացվում են կրկնակի նմուշառումներ։ Նոր աղիքային վարակի օջախներում ևս կատարվում են հետազոտություններ։
Կենսաբանական նմուշների լաբորատոր արդյունքները դեռ պատրաստ չեն։

ՀՎԿԱԿ-ը համագործակցում է Բյուրեղավանի պոլիկլինիկայի, համայնքապետարանի և այլ կառույցների հետ՝ վարակի տարածումը կանխելու և իրավիճակը վերահսկողության տակ պահելու նպատակով։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով