«ՔՊ» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը դադարեցնում է Գյումրու ավագանու անդամի…

🔹«ՔՊ» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը դադարեցնում է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները, Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Մինասյանը
📌«Սիրելի՛ ընկերներ, հարգելի՛ գյումրեցիներ, հարկ եմ համարում տեղեկացնել, որ ներկայացրել եմ դիմում՝ Գյումրու ավագանու անդամի լիազորություններս դադարեցնելու վերաբերյալ։ Իմ քաղաքական գործունեությունը շարունակելու եմ որպես ԱԺ պատգամավոր՝ շարունակելով ավելի լայն լիազորություններով և մեծ նվիրումով մշտապես լինել Գյումրու և գյումրեցիների կողքին։
Քաղաքս ունի հոգատար և պրոֆեսիոնալ կառավարման կարիք, ինչի բացակայության պատճառով ավագանու արտահերթ ընտրությունները անխուսափելի են»,- նշել է նա։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով