Թրամփի ու Հանրապետական կուսակցության շռայլ դոնորը՝ TRIPP+ ֆոնդի ղեկավար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին աջակցող MAGA կոմիտեին անցյալ տարի 11 մլն դոլար նվիրաբերած Կոնստանտին Սոկոլովը նշանակվել է ամերիկյան պետական TRIPP+ Enterprise Fund-ի ղեկավար, որը պատրաստվում է 201 մլն դոլար ներդնել Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում։ Ի՞նչ կապ ունի այս նշանակումը Հայաստանի հետ, եւ ովքե՞ր են իրականում թաքնված շարժական կապի ոլորտում հայկական խոշորագույն ակտիվի հետեւում։
Կ. Սոկոլովը հրեական ծագումով ԱՄՆ քաղաքացի, ծնունդով պետերբուրգցի գործարար է: Մարդ, որի անունը օրերս կրկին դարձավ լայն քննարկման թեմա հատկապես մամուլում: Բայց այս անգամ խոսքը ոչ այնքան բիզնեսի, որքան քաղաքականության մասին էր:
TRIPP+ ֆոնդը TRIPP նախագծի կառավարիչը չէ
Տարակարծություններից խուսափելու համար անհրաժեշտ է շեշտել, որ TRIPP+ ֆոնդը կապ չունի TRIPP նախագծի կառավարման հետ:
📌 2026-ի հունվարի 13-ին Հայաստանի ու ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հրապարակած փաստաթղթից պարզ դարձավ, որ կողմերը հիմնելու են TRIPP-ի ենթակառուցվածքների զարգացումն ու իրականացումն ապահովող ընկերություն՝ TRIPP Development Company («ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն»): Դրա 26 %-ի բաժնետերը լինելու է ՀՀ-ն, իսկ 74 %-ինը՝ ԱՄՆ-ն, ավելի կոնկրետ՝ TRIPP Development Company US-ը, որը հիմնադրվելու է ԱՄՆ Դելավեր քաղաքում եւ լինելու է այդ երկրի պետական գործակալության՝ ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (ԶՖԿ կամ DFC- US International Development Finance Corporation) դուստր ընկերություն: TRIPP-ի իրականացման վերաբերյալ ՀՀ-ն ու ԱՄՆ-ն ռազմավարական համագործակցության համաձայնագիր նախաստորագրեցին այս տարվա մայիսի 26-ին Երեւանում, իսկ ստորագրումը եղավ հունիսին հեռավար կարգով:
🔗 Մանրամասները` ԱՅՍՏԵՂ

Թողնել պատասխան