Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի «Ամբերդ» կայանից Քար…

🚙❄️ Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Արագածոտնի «Ամբերդ» կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերքառատ-Ալագյազ-Գեղադիր ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
🌨 Աշոցքի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում, Հրազդան, Չարենցավան, Իջևան, Տաշիր, Ստեփանավան և Ապարան քաղաքներում տեղում է ձյուն։
🌬 Իջևան, Նոյեմբերյան, Բերդ քաղաքներում մառախուղ է։
❗️ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *