«Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրը, որը հանրությանը հայտնի է նաև որպես «կլոր…

✈️ «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրը, որը հանրությանը հայտնի է նաև որպես «կլոր շենք», կարող է քանդվել: Գործադիրը հանրային քննարկման է դրել օրենքի նախագիծ, որով ցանկանում է Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակից հանել համալիրը, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:
🔸 Կառավարության և արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի Corporacion America ընկերության միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրով ամենաուշը մինչև հունվարի 31-ը ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն Կառավարությանը պետք է ներկայացներ օդանավակայանի մաստեր պլանը, որով նախատեսված է 425 մլն դոլարի կապիտալ ներդրումների ծրագիրը, որը պետք է իրականացվի մինչեւ 2033 թ. ավարտը:
🔸 Այդ ծրագրի շրջանակներում նախատեսվում է օդանավակայանի հին մասնաշենքի արդիականացում և գործառնական վերափոխում՝ այն համապատասխանեցնելով ժամանակակից օդանավակայանային ենթակառուցվածքների, անվտանգության և շահագործման նորմատիվային պահանջներին։ |hetq.am|
🔗 Կարդալ ավելին

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով