Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Էկոնոմիկայի նախարարության համագործակ…

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ` Եվրոպական հանձնաժողովի «TAIEX» (Technical Assistance and Information Exchange) ծրագրի շրջանակներում կազմակերպվել են արագ փչացող, պահպանության կարճ ժամկետ ունեցող կամ պահպանման հատուկ ռեժիմ պահանջող ապրանքների կառավարման վերաբերյալ դաշտային և լսարանային վերապատրաստման դասընթացներ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՍԱՏՄ-ից հայտնում են, որ «TAIEX»-ի իտալացի փորձագետները հայ մասնագետներին տրամադրել են փորձագիտական խորհրդատվություն, գործնական ուղեցույցներ Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիքի ներդրման վերաբերյալ, որի նպատակը սննդամթերքի անվտանգության և մաքսային ընթացակարգերի ոլորտում ԵՄ ստանդարտների ներդրումն է՝ ներառելով մաքսային ձևակերպումների արագացումը, արագ փչացող ապրանքների ջերմային շղթայի պահպանումը և հետբերքահավաքային կառավարումը՝ սննդային վատնումները կրճատելու, արագ փչացող ապրանքների կորուստները կանխելու համար։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով