❗️2026 թվականի հուլիսի 22-ին դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ կոռուպցիայի դեմ պայքարի դատարան է ուղարկել ընտրակաշառք տալու և ստանալու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ «Միասնության թևեր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի ընթացքում պարզվել է, որ Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրի վարչական ղեկավար Ա. Ա.-ն քաղաքացուն խոստացել է ընդգրկել Արծվանիկ բնակավայրի բնակիչների որոշակի խմբին բաժնետիրական ընկերության կողմից տրամադրվող ամսական 40 հազար դրամ օգնություն ստացողների ցանկում՝ պայմանով, որ նա կմասնակցի 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրություններին և կքվեարկի «Միասնության թևեր» կուսակցության օգտին։
Դատախազը երկու անձանց նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքով։
2026 թվականի հուլիսի 22-ին քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան։

Թողնել պատասխան