Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն hուլիսի 22-ին՝ ժամը 15։37-ին, ահազանգ է ստացվել, որ Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ներքին գործերի նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։00-ին, մարվել՝ 16։45-ին։
Ըստ նախնական տվյալների՝ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ։

Թողնել պատասխան