ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Աբովյան» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել Արեգնազ …

‼️ ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Աբովյան» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ:
🔸 Վերջինս հայտնել է, որ իր նկատմամբ դատարանի կիրառած հաղորդակցության սահմանափակման հետևանքով չի կարողանում հաղորդակցվել դստեր հետ։ Հարցը ՄԻՊ-ը հասցեավորել է անձի կողմից խնդիրը բարձրաձայնելուց անմիջապես հետո։
🔸 «Պաշտպանի հաստատությունը հաղորդակցություն է վարում գործընկեր կազմակերպությունների հետ՝ նշված գործընթացում երեխայի լավագույն շահն ապահովելու, ինչպես նաև երեխայի կարիքներին համարժեք աջակցության ապահովման
հնարավորությունը քննարկելու ուղղությամբ»,- ասվում է ՄԻՊ հաղորդագրության մեջ:
Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով