Հիփոթեքով բնակարան գնելու որոշ պայմանագրեր հնարավոր կլինի կնքել առանց նոտարի. հ…

Հիփոթեքով բնակարան գնելու որոշ պայմանագրեր հնարավոր կլինի կնքել առանց նոտարի. համապատասխան նախագիծը հավանության է արժանացել Կառավարության նիստին:
🔸 Նոտարական վավերացում չի պահանջվի, եթե պայմանագիրը համապատասխանի Կառավարության հաստատած օրինակելի ձևին, այլ պայմաններ չպարունակի և կնքվի Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային հարթակում կողմերի էլեկտրոնային թվային ստորագրություններով։
Նոր կարգավորումը կգործարկվի Կադաստրի էլեկտրոնային համակարգում անհրաժեշտ գործիքակազմի ներդրումից հետո, բայց որոշման պաշտոնական հրապարակումից ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում։ |armenpress.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով