ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը: «Մենք մեկ տարո…

🇪🇺🇷🇺 ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը:
🗣 «Մենք մեկ տարով սառեցնում ենք ռուսական նավթի գնի առավելագույն շեմի վերանայումը, որ ՌԴ ռազմական մեքենան չկարողանա օգտվել շուկայական ցնցումներից։ Առաջին անգամ մենք թիրախավորում ենք այն նավերը, որոնք աջակցում են ՌԴ «ստվերային նավատորմին»։ Մենք կարևոր քայլ ենք կատարել դեպի ռուսական մարտական գործողություններին մասնակցած անձանց՝ ԵՄ մուտքի պաշտոնական արգելքը»,- X-ի իր էջում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
📌 Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, գրում է՝ նոր փաթեթը ներառում է բացառություն, որը թույլ է տալիս ռուսական հեղուկ բնական գազի մեկ տարով երրորդ երկրներ փոխադրումը՝ ավտոմատ երկարաձգմամբ։ |azatutyun.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով