Կառավարությունը ընդունել է որոշում՝ ՀՀ մանկատան շրջանավարտների համար իրականացվո…

🏠 Կառավարությունը ընդունել է որոշում՝ ՀՀ մանկատան շրջանավարտների համար իրականացվող բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում առկա  խնդիրները կարգավորելու նպատակով։
🧒 Ըստ հիմնավորման՝ միջոցառման շրջանակում շուրջ 300 ՀՀ մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագիր տրամադրելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1.9 մլրդ դրամ, սակայն մինչ օրս բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք են ձեռք բերել 289-ը, որից 8-ը չեն ներկայացել նախարարություն և չեն կնքել համապատասխան պայմանագիր։ Մանկատան շրջանավարտներից և սաներից ոմանք միջոցառումից օգտվելու համար դիմել են որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո, որի պատճառով վերջիններիս դիմումները մերժվել են (3 շահառու)։
🖇 Որոշմամբ կկարգավորվի բնակարանի գնման վկայագիր ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացներն ավարտին չհասցրած, ինչպես նաև՝ բնակարանի վկայագրի համար սահմանված ժամկետից հետո դիմած մանկատան շրջանավարտների և սաների բնակարան ձեռք բերելու ժամկետի երկարացման հարցը (շուրջ 21 շահառու)։
💵 Առաջարկվում է որոշման մեջ փոփոխել աջակցության գումարի չափը՝ 6.3 մլն դրամի փոխարեն սահմանել 8.7 մլն դրամ։ Որոշմամբ կարգավորվում են բնակարանի գնման վկայագրի միջոցով ՀՀ մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրների լուծման հետ կապված հարաբերությունները։ |armenpress.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով