Առինջի 3.5 հա մակերեսով հողամասի ինքնակամ կառույցները բարձր լարման էլեկտրահաղոր…

‼️ Առինջի 3.5 հա մակերեսով հողամասի ինքնակամ կառույցները բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ են. ՔԿ
🔸 «ՔԿ-ում նշանակված համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ Առինջում գտնվող 3.5 հա մակերեսով հողամասի օտարման գործընթացը կազմակերպվել է առանց հաշվի առնելու տվյալ ժամանակահատվածում գործած ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված պահանջները։
🔸 Հաշվի առնելով, որ Առինջ հասցեում գտնվող 3.5 հա մակերեսով հողամասում առկա որոշ ինքնակամ կառույցներ, ավտոկայանատեղին և դրան կից առևտրի տաղավարների մի մասը փաստացի անմիջականորեն գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ և դրանց հետագա շահագործումը վտանգ է ներկայացնում քաղաքացիների կյանքի և առողջության համար, անվտանգության նկատառումներից ելնելով՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից կնիքվել են»,- հայտնում են ՔԿ-ից:
Առինջ մոլ»-ի աշխատակիցները խոսքով՝ իրենց ասել են, թե կապարակնքումը պայմանավորված է այն հանգամանքով, որ տաղավարները բարձր լարման գծի տակ են։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով