Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին վտանգավոր նախադեպ է անվանել ԱՄՆ նախա…

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին վտանգավոր նախադեպ է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, որ ԱՄՆ-ում պահվող Իրանի սառեցված ակտիվները կօգտագործվեն Մերձավոր Արևելքում նավերին և բեռներին պատճառված վնասի փոխհատուցման համար։
Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։

«Մեկ այլ երկրի ակտիվների բռնագրավումը՝ չկապակցված ապագա պահանջների համար վճարելու նպատակով, վտանգավոր նախադեպ է։ Նրանք, ովքեր ողջունում են դա կամ շահույթ են ստանում այս միջոցներից, պետք է հիշեն՝ երբ կառավարությունները սովորական դարձնեն բռնագրավումը, ոչ մեկի ակտիվներն անվտանգ չեն լինի։ Հետագա քաոսը գեղեցիկ կամ խաղաղ չի լինի», — նշել է Արաղչին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով