🇷🇺🇺🇦 ՌԴ Կիրովի մարզում գտնվող գործարանի վրա ուկրաինական հարձակման հետևանքով վեց մարդ է զոհվել։ Եվս 26 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Սոկոլովը։
📣 Ուկրաինական տելեգրամյան ալիքները գրել էին, որ Կիրովի պաշտպանական նշանակության «Ավիտեկ» գործարանի դեմ կիրառվել է ուկրաինական «Ֆլամինգո» հրթիռը։
📌 «Ավիտեկ»-ը նաև ռազմական նշանակության արտադրանք՝ հակաօդային պաշտպանության միջոցներ և ավիացիոն բաղադրիչներ է արտադրում։ Ձեռնարկությունն ընդգրկված է Եվրամիության, ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների պատժամիջոցների ցանկում։ Ուկրաինական կողմի տվյալներով՝ գործարանը մասնագիտացած է «երկիր-օդ» դասի զենիթային հրթիռների, օդաչուների փրկության համար նախատեսված կատապուլտային նստատեղերի, ավիացիոն համակարգերի արտադրության մեջ։ |azatutyun.am|
🇷🇺🇺🇦 ՌԴ-ում անցած գիշեր ուկրաինական անօդաչուների հարձակումների հետևանքով դարձյալ հրդեհներ են բռնկվել Wildberries-ի պահեստներում։ Հարվածների մասին տեղեկություններ կան Լենինգրադի և Տվերի մարզերից, ինչպես նաև Ղրիմից։ 🔻 Լենինգրադի մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոյի…
Թողնել պատասխան