🇫🇷🏥 Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հյուրասիրությունը կազմակերպել է Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը։
🗣 ՍԱՏՄ-ից հայտնում են, որ հիվանդանոցներ են դիմել 10 քաղաքացիներ՝ «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ: Նրանք բոլորը հայտնել են, որ հուլիսի 14-ին մասնակցել են դեսպանատան ընդունելությանը, որի ընթացքում օգտվել են բակում մատուցված հյուրասիրությունից (ֆուրշետ), մասնավորապես՝ «Շաուրմա», «Պեպերոնի» տեսակի պիցցա, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված, հավ, ելակ և ծովամթերքով՝ սաղմոն տեսակի ձկով բրուսկետա սննդատեսակներից»։
🔍 «Նկատի ունենալով, որ տեղեկությունը փոխանցվել է գրեթե 10 օր հետո, ակնհայտ է, որ սննդի տվյալ խմբաքանակներն արդեն սպառված են եղել: Այնուամենայնիվ, կանխելու համար հետագայում նման խնդիրների առաջացումը՝ «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն, արդյունքները կհրապարակվեն»,- նշված է հաղորդագրության մեջ:
🇫🇷 Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է, որ տեղեկություններ են ստացվել հուլիսի 14-ին երկրի ազգային օրվա առիթով կազմակերպված ընդունելությունից հետո հյուրերի սննդային թունավորման մասին: 📢 «Ֆրանսիայի դեսպանությունն անկեղծորեն հայցում է այդ հյուրերի ներողամտությունը…
Թողնել պատասխան