Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը, թե Հայաստանում կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ արտադրվող կաթնամթերքի մեջ օգտագործվել է հիվանդ կենդանիների կաթ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ Ռոսսելխոզնադզոր»-ը, հուլիսի 24-ին հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան։ «Ռոսսելխոզնադզոր»-ն այդ որոշումը հիմնավորել էր նրանով, թե իբր Հայաստանում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող մի շարք ընկերություններում իրականացված ստուգումների արդյունքներով պարզվել է, որ արտադրված կաթնամթերքի մեջ օգտագործվել է հիվանդ կենդանիների կաթ։
ՍԱՏՄ-ն, արձագանքելով «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարությանը, հայտնել է, որ Տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա, մշտապես վերահսկողական միջոցառումներ է իրականացնում Հայաստանում արտադրվող կաթնամթերքի բոլոր արտադրամասերում։
«Ստուգումների արդյունքում անհամապատասխանություններ հայտնաբերվելու դեպքում Տեսչական մարմնի կողմից կասեցվում է տվյալ արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը, իսկ վտանգավոր խմբաքանակները հանվում են շրջանառությունից և ոչնչացվում։
Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության՝ Ռոսսելխոզնադզորի, և ՍԱՏՄ-ի մասնագետների կողմից ս/թ հուլիսի 14-ից 21-ը հայկական կաթնամթերքի չորս կազմակերպություններում համատեղ իրականացված վերահսկողության արդյունքները ռուսական կողմը թեև դեռ չի տրամադրել, սակայն կարող ենք տեղեկացնել, որ այդ արտադրամասերի կողմից հիվանդ կենդանիների կաթի օգտագործման, ինչպես նաև այլ երկրներից ներմուծված հումքի կիրառման հիմնավորումներ ստուգման ընթացքում չեն հայտնաբերվել:
Ըստ ներկայացված փաստաթղթերի՝ արտադրության մեջ օգտագործվող հումքն անցել է լաբորատոր ստուգում և եղել է անվտանգ:
Տեսչական մարմինը հետևողական է, որպեսզի սննդամթերքի արտադրության ողջ շղթան համապատասխանի սննդամթերքի անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված պահանջներին»,- ասված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Թողնել պատասխան