Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց հայկական ապրանքների համար ժամանակավոր մաքսային ար…

🇪🇺 Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց հայկական ապրանքների համար ժամանակավոր մաքսային արտոնություններին։
📃 Օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է կասեցնել կամ զրոյացնել ԵՄ մուտք գործող մի շարք հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող արժեքային մաքսատուրքերը։
📣 «Հանձնաժողովի առաջարկը նախատեսում է ՀՀ-ից ԵՄ ներմուծվող ապրանքների համար ժամանակավոր և բացառիկ ինքնավար առևտրային միջոցների տրամադրում՝ երկու տարի ժամկետով։ Եթե Հանձնաժողովը գտնի, որ այդ ժամկետից հետո դրանց երկարաձգումը հիմնավորված է՝ հաշվի առնելով տվյալ պահին ստեղծված իրավիճակը, այն կձգտի համապատասխան առաջարկ ներկայացնել Եվրոպական խորհրդարանին և Խորհրդին՝ ոչ ուշ, քան կանոնակարգի կիրառման ավարտից վեց ամիս առաջ»,- քվեարկությունից առաջ հայտարարել է Եվրահանձնակատար Մագնուս Բրունները։ |factor.am|
🇪🇺🇦🇲 Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանից Եվրոպական միություն ներմուծվող ապրանքների մոտ 80 տոկոսի համար մաքսատուրքերի ժամանակավոր վերացման հարցով։ 📌 Միաժամանակ նախատեսվում է առանց մաքսատուրքի ներմուծման քվոտաներ սահմանել հայկական գյուղատնտեսական…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով