❗️Տարբեր հրապարակային աղբյուրներ փաստում են, որ այդ գործընթացների շրջանակներում Հայաստանի դեմ ինչ-որ գումարներ են հաշվել, «պատճառված վնասի» չափեր և այլն։ Միևնույն ժամանակ ամբողջ նպատակն այն է, որ իբր Արցախում մեր ինքորոշման ու ինքնապաշտպանական շարժումը որակեն՝ որպես «ահաբեկչություն»։
Այսինքն, Ադրբեջանի տրամաբանությունը հետևյալն է՝ եթե մեզ կոտորում է, մենք չպետք է դիմենք ինքնապաշտպանության, որովհետև այդ դեպքում նշանակում է, որ «ահաբեկիչներ» ենք։ Բաքվում ապօրինի պահվող Դավիթ Մանուկյանի ձայնային հաղորդագրությունն էլ փաստում է այդ մասին, որ այս ամենն ուղղված է Հայաստանի դեմ, ինչի մասին խոսել ենք»
❗️Այս խնդիրը պետք է մնա Հայաստանի ներքին օրակարգի կարևոր հարցերից մեկը։
Այսինքն՝ երբ ամեն անգամ խոսվում է խաղաղության մասին, այդ թեման պետք է հստակ դրվի։
❗️Սփյուռքի մեր կառույցները, միջազգային իրավապաշտպանները մեծ անելիք ունեն, ցավոք, բեռն ամբողջովին նրանց վրա է մնում։ Նույն Ռուբեն Վարդանյանը բավականին հայտնի է Սփյուռքում, Աստված ոչ անի, եթե նման իրավիճակում հայտնվեր մեկ այլ ճանաչված գործիչ, Ռուբեն Վարդանյանն ակտիվ աշխատանք կծավալեր։
Այդ հարցը պետք է ընկալել՝ որպես պատվախնդրության հարց։
https://168.am/2026/07/24/2453986.html
«Բաքվում ապօրինի պահվող Դավիթ Մանուկյանի ձայնային հաղորդագրությունն էլ փաստում է այդ մասին, որ այս ամենն ուղղված է Հայաստանի դեմ».…
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)-ը երեկ հայտնել էր, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին:
Թողնել պատասխան