Հայհիդրոմետի կանխատեսումներով` հուլիսի 27-ին ցերեկային ժամերին, ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում հուլիսի 26-ի համեմատ կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա շաբաթվա ընթացքում այն էապես չի փոխվի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով՝ ամենատաք գոտին շարունակելու է մնալ Արարատյան դաշտը և Երևանը, որտեղ ցերեկային ժամերին ջերմաստիճանը հիմնականում կտատանվի 35-37 աստիճանի սահմաններում։
Երեկոյան ուշ ժամերին հանրապետության առանձին հատվածներում կարճատև անձրև և ամպրոպ կանխատեսվում է միայն հուլիսի 29–ին և օգոստոսի 1-ին, 2-ին։
Սուրենյանը նաև հավելել է, որ առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է։
https://cdn4.telesco.pe/file/f576c437d6.mp4?token=vwWaFfhvmmuwwEd1KglFb8iAOGCf9ae4Q-4WEuMbiZ8q2gq_BveRCecv0Wh3FDtWAXcLqFRkf0299pbJmFq3IIfo9Vbu5anFNSTIh5ygRY7Eo3K-irBGnsPX_GXRbdad4W4XVgFwMyixpxo0J_hA1ocTSrpiKP6vtf-CZcOSgMvDL0rryMrVeekuVoBYRlLzZUBakmmTieR978szlE87RJ5fE7-2sY66dSJrRivdYiuHRTQXDV0jeizz2RdM3y5ATvCX-7vZPoXEcdijZk9Mjoerwugi620QFJRl_oCJW60MMvHNoE1A0gKiWYt39ibTnwqlCSTM6f6mTrQ1HEMGog
Թողնել պատասխան