18+
❗️ ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ. Ինչպե՞ս է Ավետ Կոնջորյանը մեքենայով անցնելիս հայհոյանքներ հնչեցնում Աբովյանի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանի հասցեին
MakaryanNews-ի ձեռքի տակ է հայտնվել բացառիկ տեսանյութ, թե ինչպես է հուլիսի 24-ի երեկոյան ծեծի ենթարկված Ավետ Կոնջորյանը` ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի ավագ եղբայրը, տարբեր օրերի մեքենայով անցնում Աբովյանի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանի տան մոտով և մեքենայից բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում Նաիրիի ու նրա ընտանիքի անդամների հասցեին: Այդ ամենը ֆիքսել են հենց Նաիրիի առանձնատան տեսախցիկները:
Մեզ ասացին` տեսանյութերում երևացող սև Mercedes S-Class-ով և արծաթագույն Infiniti FX-ով հենց Կոնջորյանն է եղել:
Հավանաբար այդ հայհոյանքներն են ընկած իշխանական պատգամավորի ծեծի հիմքում:
Նշենք, որ Նաիրի Հակոբյանը ավագանու անդամ լինելուց զատ նաև Աբովյանում և Առինջում խոշոր կառուցապատող «Million mining» ընկերության տնօրենն է, իսկ Ավետն էլ այդ ընկերությունում բրոքեր է աշխատել:
MakaryanNews-ի տեղեկություններով` ձերբակալվածը հենց ավագանու անդամ Նաիրի Հակոբյանն է:
https://youtu.be/Bou3W0O_gb0?si=VdbV6z60RT8G5b3x
Ինչպե՞ս է Ավետ Կոնջորյանը մեքենայով անցնելիս հայհոյում Աբովյանի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանին
Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.
Թողնել պատասխան