COP17-ին ընդառաջ․ շինարարական թափոնը լցվում է Հրազդանի կիրճըCOP17-ի փաստաթղթերում Հայաստանը պարտավորվում է ընդլայնել կանաչ տարածքները, իսկ Երևանի քաղաքապետարանը խոստանում է Հրազդանի կիրճին տալ բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ։ Այս ֆոնին համաժողովի անցկացման վայրում՝ «Մերիդիան» էքսպոկենտրոնում, շինարարական թափոնը լցնում են հենց Հրազդանի կիրճը։
«Մերիդիան» էքսպոկենտրոնում շինարարություն է։ Շենքի հարակից տարածքում տեղի են ունենում տարածքի հողային շերտի հարթեցման ու ասֆալտապատման աշխատանքներ։
📍Հուլիսի 13-ին «Հետքն» արձանագրել է, որ տարածքի հարթեցման հետևանքով առաջացած հողային զանգվածները թափվել են կիրճը՝
լցվելով գետի հունը և վնասելով տարածքի ծառերը։ 📌«Հետքը» գրավոր հարցում է ուղարկել Շրջակա միջավայրի նախարարությանը՝ ճշտելու՝
արդյոք վերջինս տեղյակ է շինարարության հետևանքների ու Հրազդանի կիրճում ստեղծված իրավիճակի մասին և արդյոք նախարարությունը պատրաստվում է միջոցներ ձեռնարկել արձանագրված փաստի կապակցությամբ:
❗️Ի պատասխան նախարարությունը միայն նշել է, որ
շրջակա միջավայրի պահպանության նորմերի նկատմամբ վերահսկողական գործառույթներ իրականացնող մարմին չէ: 🔗Մանրամասները՝
ԱՅՍՏԵՂ
COP17-ին ընդառաջ․ շինարարական թափոնը լցվում է Հրազդանի կիրճը
COP17-ի փաստաթղթերում Երևանի քաղաքապետարանը խոստանում է Հրազդանի կիրճին տալ բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ։ Այս ֆոնին…
Թողնել պատասխան