Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ-ն քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով օգնում է Ֆրանսիային և Իսպանիային՝ պայքարելու անտառային հրդեհների դեմ, որոնց պատճառով պահանջվել է տարհանել ավելի քան 300 000 մարդու։ Այս մասին նշված է Եվրոպական հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ։
«ԵՄ-ն Ֆրանսիա է ուղարկել յոթ ինքնաթիռ և չորս ուղղաթիռ Չեխիայից, Խորվաթիայից, Գերմանիայից, Պորտուգալիայից, Սլովակիայից, Շվեդիայից և Թուրքիայից։ Այդ օդային տեխնիկայի մեծ մասը մտնում է RescEU հրշեջ օդային նավատորմի (խմբ.՝ ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի փրկարարական բաղադրիչ) կազմի մեջ։ Իսպանիայի համար ԵՄ-ն մոբիլիզացրել է վեց ինքնաթիռ Հունաստանից, Իտալիայից և Թուրքիայից, ինչպես նաև ուղարկել է 134 հրշեջ և 41 փոխադրամիջոց Պորտուգալիայից», — ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
ԵՄ-ի Copernicus արբանյակային ծառայությունը տրամադրում է արտակարգ իրավիճակներում օպերատիվ գործողությունների քարտեզներ՝ տեղում արձագանքմանն աջակցելու համար։
Թողնել պատասխան