Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիե…

📣 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիեւին
🗣 «Հայ որբերի օգնության» ընկերության ղեկավար, փաստաբան Լուսիանա Մինասյանը նշել է, որ Լյուդվիգ Մկրտչյանն արդեն ավելի քան 1 ամիս է չի խոսել կնոջ հետ: Այդ զանգի ընթացքում Լյուդվիգը պատմել է, որ այնքան թույլ է զգացել իրեն, որ ուշաթափվել է։ Նրան տարել են սրտի հետազոտության, բայց դրանից հետո որևէ ախտորոշում, որևէ բացատրություն չի եղել: Փաստաբանը ահազանգել է, որ Մկրտչյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է, իսկ ընտանիքը տեղեկություն չունի նրանից:
🔸 «Մեկ զանգը չի առողջացնի նրան, բայց կնոջը հնարավորություն կտա իմանալ՝ արդյոք ամուսինը դեռ ողջ է և գիտակից վիճակում։ Սա մարդկային արժանապատվության նվազագույն դրսևորումն է»,- գրել է փաստաբանը:

📌 Ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ Լյուդվիգ Մկրտչյանն առողջական լուրջ խնդիրներ ունի ու պայքարում է կյանքի համար։
|news.am|
‼️ «Հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը պայքարում է իր կյանքի համար ադրբեջանական բանտում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է «Հայ որբերի օգնության» ընկերության ղեկավար, փաստաբան Լուսիանա Մինասյանը։ ℹ️ Նրա փոխանցմամբ՝ 56-ամյա Մկրտչյանի մոտ լեյկոցիտների քանակը 14.27…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով