Դատարանը գնդապետ Նվեր Մարտիրոսյանին չթույլատրեց գործուղման մեկնել Հունաստան Այս…

Դատարանը գնդապետ Նվեր Մարտիրոսյանին չթույլատրեց գործուղման մեկնել Հունաստան
⚖️ Այսօր 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութում 73-հոգանոց վաշտի անձնակազմի զոհվելու գործով դատաքննության ժամանակ գործով մեղադրյալ, ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանի պաշտպան Աշոտ Թորոսյանն այսօր միջնորդեց ժամանակավորապես դադարեցնել Նվեր Մարտիրոսյանի խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը, հիմք ընդունելով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետից դատարանին ուղղված դիմումը։
📄 ԳՇ պետը, մասնավորապես, գրություն է ուղարկել դատարանին՝ նշելով, որ անհրաժեշտություն կա փետրվարի 24-28-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ, գնդապետ Նվեր Մարտիրոսյանին ՀՀ ՊՆ հանձնախմբի կազմում գործուղել Հունաստան։ ԳՇ պետը նշել է, որ գործուղումը ՀՀ ԶՈՒ կերպափոխման ծրագրերի իրագործման շրջանակում է, եւ այդ համատեքստում կարեւորել է Նվեր Մարտիրոսյանի հմտություններն ու գիտելիքները։ Դատարանը, սակայն, լսելով կողմերին՝ չբավարարեց միջնորդությունը։
🗣 Միջնորդության քննարկումից հետո դատարանը հարցաքննեց տուժող ճանաչված 8 ծնողների։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *