Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հուլիսի 27-ի երեկոյան Օմանի և Սաուդյ…

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հուլիսի 27-ի երեկոյան Օմանի և Սաուդյան Արաբիայի իր գործընկերներ Բադր ալ-Բուսայիդիի և Ֆեյսալ բին Ֆարհանի ի հետ առանձին հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է տարածաշրջանային իրավիճակը և Հորմուզի նեղուցի անվտանգությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է հրապարակվել նրա Telegram ալիքում։
Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են «երկկողմ և տարածաշրջանային վերջին զարգացումները»։

«Նրանք ընդգծել են համագործակցությունն ամրապնդելու և համատեղ դիվանագիտական ​​ջանքերն առաջ մղելու անհրաժեշտությունը՝ տարածաշրջանում կայունություն հաստատելու և Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի ագրեսիվ գործողությունների պատճառով ստեղծված անապահովությունը վերացնելու համար», — նշված է հաղորդագրության մեջ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով