🚌 Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը կգործարկվի 2026-ի օգոստոսից
Արարատի մարզում ներդրվել է միասնական երթուղային ցանց։ Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Նախարարության հայտարարած մրցույթում հաղթել է «Վեդու բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» ՍՊԸ-ն։
«Հետքի» հետ զրույցում ՏԿԵ նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանն ասաց, որ նոր ավտոբուսներն ու միկրոավտոբուսները երթուղի դուրս կգան հաջորդ շաբաթվանից։

«Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն առկա են, մնացել է միայն դեղին պետհամարանիշները տրամադրվեն»
,- ասաց Հարությունյանը։
Արարատի մարզի միասնական երթուղին կսպասարկվի 87 նոր տրանսպորտային միջոցներով։
«Տրանսպորտային միջոցների մի մասը հարմարեցված է հատուկ կարիքներ ունեցող ուղևորների համար, հագեցած են օդափոխության համակարգերով»
,- ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում։
🚏Միասնական երթուղային ցանցի ներդրումից հետո կթարմացվեն նաև չվացուցակները․ կավելանա մեկնման և վերադարձի հաճախականությունը։ Չվացուցակներն ամբողջությամբ հասանելի են նախարարության կայքում։
Ուղեվարձի փոփոխություններ առաջիկայում չեն նախատեսվում։
Թողնել պատասխան