Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի …

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արմեն Գրիգորյանը։

«Բարձր եմ գնահատել դեսպան Օլիվիե Դըկոտինյիի անձնական ներդրումը Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացման, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության շարունակական ընդլայնման գործում։ Զրուցակցիս հետ կարևորել ենք փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդումը, ինչպես նաև քաղաքական երկխոսության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության շարունակական խորացումը»,-գրել է նա։

 Իր հերթին դեսպան Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել վերջին տարիների սերտ համագործակցության և ցուցաբերված աջակցության համար։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով