Պարույր Հայրիկյանն իշխանության հեռացման պահանջով հանրահավաք է կազմակերպել Հանրա…

🪧 Պարույր Հայրիկյանն իշխանության հեռացման պահանջով հանրահավաք է կազմակերպել Հանրապետության հրապարակում։
📌 Մինչ հանրահավաքի մեկնարկը Հայրիկյանը ելույթ ունեցավ Ազատության հրապարակում, ապա մասնակիցները երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ։
🗣 «Եթե մարդիկ մտածում են, որ այս իշխանությունները վատն ու չարն են, ապա ինչու են ուզում մեկ տարի սպասել մինչև հերթական ընտրությունները։
🔸 Հավատացնում եմ՝ երկու, ամենաուշը՝ երեք ամիս հետո մենք կունենանք ընտրություններ, նոր սահմանադրությամբ, որը մեզ հնարավորություն կտա խելապակաս վարչապետ ունենալու դեպքում, ներկայացուցչական մարմնի՝ ԱԺ-ի միջոցով նրան զսպելու կարողականություն», – ելույթում նշեց Հայրիկյանը։ |news.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *