«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ը համալրվել է ժամանակակից հետազո…

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ը համալրվել է ժամանակակից հետազոտական սարքավորումներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է․

«ՊՈԱԿ-ում շարունակաբար ընդլայնվում և նոր որակ են ստանում հողերի տեսակի որոշմանն ուղղված մասնագիտական փորձաքննությունները: Կենտրոնն այս նպատակով համալրվել է ժամանակակից հետազոտական սարքավորումներով, կիրառում է առաջադեմ մեթոդներ և վերլուծական նոր մոտեցումներ։

Փորձագետների կատարած ծավալուն և խորքային ուսումնասիրությունները հիմք են դարձել ոլորտում նորարարական լուծումների ձևավորման համար։ Մասնավորապես, մշակվել և գործնականում հաջողությամբ կիրառվում է հողերի տարբերակման գիտականորեն հիմնավորված նոր մեթոդաբանություն, որը հիմնված է հողերի ֆիզիկաքիմիական հատկանիշների համալիր գնահատման, սպեկտրալ հետազոտությունների և օրգանական կազմի որոշման արդյունքների համակցված վերլուծության վրա։

Կատարված լայնածավալ աշխատանքների արդյունքում արդեն իսկ սահմանվել են հողերի տեսակային պատկանելության որոշման համար առավել տեղեկատվական և գործնական նշանակություն ունեցող չափանիշներ։ Վերջիններս թույլ են տալիս զգալիորեն բարձրացնել հետազոտությունների ճշգրտությունն ու տրվող փորձագիտական եզրակացությունների հիմնավորվածությունը»։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով