Համաշխարհային բանկը զգուշացնում է՝ Հայաստանի վերջին տարիների բացառիկ բարձր տնտե…

📊 Համաշխարհային բանկը զգուշացնում է՝ Հայաստանի վերջին տարիների բացառիկ բարձր տնտեսական աճի շրջանն ավարտվում է, այն չի կարող պահպանվել առանց տնտեսության կառուցվածքային վերափոխման։
📉 2022-2024 թվականների արագ աճը մեծապես պայմանավորված էր ժամանակավոր արտաքին գործոններով՝ կապիտալի և մարդկանց ներհոսքով, ծառայությունների արտահանման աճով և աշխարհաքաղաքական զարգացումներով, որոնց ազդեցությունն այժմ թուլանում է։
🚀 Բարձր աճը պահպանելու համար Հայաստանը պետք է անցնի նոր տնտեսական մոդելի՝ հիմնված արտադրողականության աճի, ոչ թե արտաքին բարենպաստ գործոնների վրա։
🌍 Զեկույցը կոչ է անում կենտրոնանալ երեք ուղղության վրա՝ բարձրացնել արտադրողականությունը, փոխել արտահանման կառուցվածքը դեպի ավելի բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանք և խորացնել ինտեգրումը համաշխարհային տնտեսությանը։
🏭 Երկարաժամկետ աճի համար անհրաժեշտ են ներդրումներ կրթության, հմտությունների, նորարարությունների, տեխնոլոգիաների և մասնավոր հատվածի մրցունակության բարձրացման մեջ։
⚠️ ՀԲ-ն նաև նշում է, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է խոցելի մնալ արտաքին ցնցումների նկատմամբ, ուստի տնտեսական դիմակայունությունը պետք է կառուցվի ներքին ուժեղ կողմերի վրա։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով