Ուսուցիչների, բժիշկների ու խնամողների կողմից երեխաների նկատմամբ սեռական հանցագոր…

Ուսուցիչների, բժիշկների ու խնամողների կողմից երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների համար խիստ պատիժ է առաջարկվում
Արդարադատության նախարարությունը առաջարկում է խստացնել քրեական պատասխանատվությունն այն դեպքերի համար, երբ երեխայի նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունը կատարվի կրթական, խնամքի, բժշկական հաստատության աշխատակցի կամ երեխայի վստահությունը վայելող այլ անձի կողմից։ Նախատեսվում է նաև քրեական պատասխանատվություն սահմանել անչափահասի նկատմամբ կատարված կամ նախապատրաստվող մի շարք սեռական հանցագործությունների մասին իրավասու մարմիններին չհայտնելու համար։ Փոփոխությունների հիմքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արձանագրած խնդիրներն ու Հայաստանի միջազգային պարտավորություններն են։
📌 Հանրային քննարկման է ներկայացվել «Քրեական օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, քանի որ գործող օրենսդրությունը լիարժեք չի կարգավորում այն դեպքերը, երբ երեխայի նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունը կատարվում է վստահության կամ ենթակայության հարաբերությունների պայմաններում, ինչպես նաև չի ապահովում բոլոր նման հանցագործությունների մասին պարտադիր հաղորդման արդյունավետ մեխանիզմ։ 
🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

Ուսուցիչների, բժիշկների ու խնամողների կողմից երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների համար խիստ պատիժ է առաջարկվում

Ըստ նախագծի հեղինակների՝ դրա ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել երեխաների քրեաիրավական պաշտպանության…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով