«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջո…

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանին առնչվող դեպքի վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում այս պահին քննարկում չկա, քանի որ ընթանում է իրավական գործընթաց։
Այս մասին ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ, կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներն օրենքի առաջ հավասար են, և ՔՊ անդամ լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս, բայց որևէ մեկին նաև չի նսեմացնում։ Կուսակցության ներսում քննարկում չկա։ Իրավական գործընթաց է գնում»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց, որ նախկինում ևս եղել են դեպքեր, երբ իրավական գործընթացներին հաջորդել են կուսակցական որոշումներ։

«Նման դեպքեր եղել են, երբ իրավական գործընթաց է գնացել, իրավական գնահատական է հնչել, մարդիկ են հեռացվել կուսակցությունից, դրանից հետո կամ դրանից առաջ դատապարտվել են»,- նշեց նա։

Անդրադառնալով Ավետ Կոնջորյանի եղբորը՝ Հայկ Կոնջորյանին Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրելու որոշումը վերանայելու հնարավորությանը՝ Փաշինյանը պատասխանեց․

«Ի՞նչու պետք է վերանայվի։ Յուրաքանչյուր մարդ պատասխանատու է իր արարքի համար»։

Նա նաև հավելեց, որ ՔՊ-ում գործում է վերահսկող մարմին, որը անհրաժեշտության դեպքում կարող է քննել հարցը և համապատասխան եզրակացություն ներկայացնել կուսակցության վարչությանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով