ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության ոլորտի վերաբերյալ երկու նախագիծ, որոնք բխում են «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի պահանջներից և նպատակ ունեն բարելավել Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի արդյունավետ ներդրումը։
Նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագրերը հաստատելու մասին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծով սահմանվում են նախադպրոցական կրթական համալիր ծրագրեր՝ տարիքային բոլոր խմբերի համար։
Առաջարկվում է հաստատել նախադպրոցական հետևյալ կրթական ծրագրերը՝ ավագ խմբի (5-6 տարեկանների) հիմնական ծրագիրը, միջին խմբի նախադպրոցական կրթական (4-5 տարեկանների) հիմնական ծրագիրը, կրտսեր երկրորդ խմբի (3-4 տարեկանների) հիմնական ծրագիրը, կրտսեր առաջին խմբի (2-3 տարեկանների) հիմնական ծրագիրը, վաղ մանկության տարիքի երկրորդ խմբի (1-2 տարեկան սաների խնամքի և զարգացման) ծրագիրը, վաղ մանկության տարիքի առաջին խմբի (0-1 տարեկան սաների խնամքի և զարգացման) ծրագիրը։

Թողնել պատասխան