🔸 Խոսում էին, թե ՀԷՑ-ի սեփականատերերը, կալուգացին (նկատի ունի Սամվել Կարապետյանին՝ խմբ.) արբիտրաժում հաղթել է։ Պարզվեց, որ այս շենքում իրենք մարդ ունեին (հավանաբար նկատի ունի վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին՝ խմբ.), մենք իրեն այստեղից դուրս հրավիրեցինք։
🔸 Դա կոռուպցիա չի՞, որևէ մեկը հետաքննե՞լ է այդ մարդու գործունեությունը, նա գրություն էր գրել, ինչի հիման վրա աղմուկ էր բարձրացել։ 1 ամսից էլ գնաց ու հայտնվեց «եռագլուխ կուսակցության» պոչում (նկատի ունի «Միասնության թևեր» կուսակցույթունում՝ խմբ.)։
🔸 Ես իրավապահ մարմիններին եմ դիմում՝ քննե՞լ են՝ սա կոռուպցիա է, թե ոչ։ Հրապարակային հնարավոր հանցագործության մասին հաղորդում եմ տալիս: Որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ցանկանում խախտել, բայց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ պետք է քննարկի հարցը, որ հնարավոր է՝ մասնավոր ընկերության շահերը սպասարկող անձ է եղել կառավարությունում։
[Նիկոլ Փաշինյան] |arm.sputniknews.ru|
Վարչապետի որոշմամբ Լիպարիտ Դրմեյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի միջազգային
իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։
իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։
Թողնել պատասխան