Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Լիպարիտ Դրմեյանի վերաբերյալ վարչապետի բանավոր հաղորդմանըԳլխավոր դատախազությունից «Հետքին» հայտնեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԷՑ-ի վերաբերյալ այսօր՝ 2026թ. հուլիսի 30-ին արած հայտարարությանն ընթացք է տրվել։
🗣Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և իրավապահ մարմիններին կոչ արեց
ստուգել նախկին պաշտոնյա Լիպարիտ Դրմեյանի բանկային հաշիվներն ու ունեցվածքը։📌 Նշեց, որ որևէ մեկի անմեղության կանխավարկածը չի ուզում խախտել, սակայն կարծում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ու իրավապահ մարմինները պետք է ասվածը քննության առարկա դարձնեն։
Փաշինյանն այս հայտարարությունն արեց՝ անդրադառնալով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության սեփականատերերի հետ կապված արբիտրաժային վեճին։ Նրա խոսքով՝ պետական ապարատի ներսում գործել է
«տրոյական ձի»՝ նկատի ունենալով վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին։
🔗Մանրամասները՝
ԱՅՍՏԵՂ
Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Լիպարիտ Դրմեյանի վերաբերյալ վարչապետի բանավոր հաղորդմանը
Փաշինյանի խոսքով՝ պետական ապարատի ներսում գործել է «տրոյական ձի»՝ նկատի ունենալով վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական…
Թողնել պատասխան