Լոռու մարզի դպրոցումներից մեկում արձանագրվել են սովորողների նկատմամբ ֆիզիկական բ…

❗️Լոռու մարզի դպրոցումներից մեկում արձանագրվել են սովորողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր։
⚖️ ՀՀ կրթության տեսչական մարմինը վարչական վարույթ է իրականացրել «ՀՀ Լոռու մարզի N միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում՝«Ֆիզիկա» առարկայի ուսուցչի և 7-րդ դասարանի սովորողի միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։
📌 Արձանագրվել է, որ սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական (ձեռքերից բռնել, պատին հենել, թափահարել) բռնության դեպքեր, ինչը հաստատվել է դասալսումների և անցկացված զրույցների ընթացքում։
🔸 Թեև սովորողների հոգեվիճակը գնահատվել է կայուն և խորքային հոգեբանական վնասվածքներ չեն բացահայտվել, արձանագրվել է մտահոգիչ երևույթ. սովորողների շրջանում նմանատիպ վարքագիծն ընկալվում է որպես սովորական, ընդունելի և իրենց սեփական արարքներով պատճառաբանված։
[ՀՀ կրթության տեսչական մարմին]

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով