⚖️ Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու և ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարելու պահանջների մասին:
ℹ️ Ըստ վճռի՝ դատարանը գտել է, որ Փաշինյանի «արտահայտություններն ինքնին գնահատողական դատողություններ են և կարծիքի արտահայտման ազատությունը ժողովրդավարական հասարակությունում ենթադրում է ոչ միայն այնպիսի կարծիքների արտահայտման ազատությունը, որոնք կրում են դրական բնույթ, այլ նաև կիրառվում է այն տեղեկությունների և գաղափարների վրա, որոնք վիրավորում են, ցնցում կամ անհանգստացնում են, ինչը բխում է բազմակարծության, հանդուրժողականության և տեսակետների բազմազանության պահանջներից»:
📌 Դատարանի վճռով Ռոբերտ Քոչարյանից հօգուտ Նիկոլ Փաշինյանի կբռնագանձվի 200 հազար դրամ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Քոչարյանը պահանջում է հերքել հունիսի 5-ին կառավարության նիստում նրա հնչեցրած և ֆեյսբուքում հրապարակած «Դատարանի որոշմամբ արձանագրված է՝ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է» տեղեկությունը։
Թողնել պատասխան