❗️ Խուզարկում են Նարեկ Կարապետյանի առանձնատունըՔննչական կոմիտեն խուզարկում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Նարեկ Կարապետյանի առանձնատունը։
«Քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ»,- ասում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Ավելի վաղ պատգամավոր ընտրված Մարիաննա Ղահրամանյանն էր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել, որ «Ուժեղ Հայաստանի» նկատմամբ ապօրինի հետապնդումները շարունակվում են։
Քննչական կոմիտեից մանրամասներ չեն հայտնում, թե որ վարույթի շրջանակներում է իրականացվում խուզարկությունը, սակայն, «Հետքի» աղբյուրի փոխանցմամբ, առնչվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի գործին։
Խուզարկում են Նարեկ Կարապետյանի առանձնատունը
«Քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ»,- ասում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Թողնել պատասխան