Բաքվի վերաքննիչ դատարանում հուլիսի 31-ին շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղե…

🔸 Բաքվի վերաքննիչ դատարանում հուլիսի 31-ին շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով դատավճիռների դեմ ներկայացված բողոքների քննությունը։
📣 Դատախազները նշել են, թե առաջին ատյանի դատարանի դատավճիռը, իբր, օրինական է, և հայ գերիների ներկայացրած ապացույցները հիմք չեն տալիս դրա չեղյալ հայտարարման կամ փոփոխման համար։ Նրանք միջնորդել են չբավարարել բողոքները և անփոփոխ թողնել դատավճիռը։
📌 Նախագահող դատավորը հայտարարել է վերաքննիչ բողոքների քննության ավարտի մասին: Դատավորների կոլեգիան հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար: |factor.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով