ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները Քրեակատարողական ծա…

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները Քրեակատարողական ծառայությունում մասնակցել են «Աբովյան» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում իրականացված մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խնդիրների քննարկմանը։
Հուլիսի 31-ին կայացած հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև արձանագրված խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկներ։
Քննարկմանն անդրադարձ է կատարվել ազատազրկված անձանց՝ արտաքին աշխարհի հետ կապի ապահովմանը, վերասոցիալականացման գործընթացներին և մի շարք այլ հարցերի։
Հատուկ ուշադրություն է դարձվել ազատությունից զրկված կանանց, նրանց հետ գտնվող մինչև երեք տարեկան երեխաների և անչափահասների իրավունքներին։ Քննարկվել են, մասնավորապես, երեխաների բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև անչափահասների նկատմամբ հատուկ միջոցների կիրառման հարցերը։
ՄԻՊ ներկայացուցիչներին ներկայացվել են արդեն նախաձեռնված առանձին լուծումները։ Կողմերը քննարկել են նաև դեռևս առկա խնդիրների հաղթահարման հնարավոր ուղիները։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով