Պաշտոնյաների կրիպտոարժույթները նվազել են 25%-ով․ ինչու են դատարկվել նրանց կրիպտո…

Պաշտոնյաների կրիպտոարժույթները նվազել են 25%-ով․ ինչու են դատարկվել նրանց կրիպտոքսակները
Կրիպտոարժույթով ամենահարուստ պաշտոնյան Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանն է։ Տարեսկզբին նրա կրիպտոարժույթները գնահատվում էին 711,510 դոլար, սակայն տարեվերջին այդ կարողությունը կրճատվել է 8.35%-ով։
Երկրորդ ամենաշատ կրիպտոարժույթ հայտարարագրած պաշտոնյան Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է։ Ավինյանը հայտարարագրել է երեք տեսակի կրիպտոարժույթ, որոնց ընդհանուր արժեքը տարեսկզբին եղել է 445,584 դոլար, իսկ տարեվերջին աճել է 11%-ով՝ կազմելով 494,096 դոլար։
Ցուցակի երրորդ տեղում Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի խորհրդական Սերգեյ Մուրադյանն է, ով տարեսկզբին ուներ 268,919 դոլարի կրիպտոարժույթ։ Նրա 26,112 դոլարի բիթքոինն ու 3,409 դոլարի էթերիումը տարվա ընթացքում չնչին չափով նվազել են (համապատասխանաբար՝ 219 և 256 դոլարով)՝ փոխարժեքի տատանման հետևանքով։
🔗Ավելին՝ ԱՅՍՏԵՂ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով