Իրանցի բարձրաստիճան ռազմական հրամանատարն այսօր սպառնացել է՝ տարածաշրջանի այն եր…

🇮🇷 Իրանցի բարձրաստիճան ռազմական հրամանատարն այսօր սպառնացել է՝ տարածաշրջանի այն երկրները, որոնք համագործակցում են Միացյալ Նահանգների հետ, կբախվեն հակամարտության էսկալացիայի հետևանքներին:
🔹 «Խաթամ ալ-Անբիյա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ Ալի Աբդոլահին կոչ է արել մահմեդական երկրներին վերանայել համագործակցությունը Վաշինգտոնի հետ: Նա հայտարարել է, թե իրենց Միացյալ Նահանգների «պաշտպանիչ վահան» դարձրած երկրները «կայրվեն պատերազմի կրակում», փոխանցում են իրանական լրատվամիջոցները:
📌 Գեներալի մեկնաբանությունները հնչում են Իրանի և Միացյալ Նահանգների միջև էսկալացիայի և տարածաշրջանում անվտանգության վերաբերյալ մտահոգությունների ֆոնին: |azatutyun.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով