Մինչ ԱԺ պատգամավորները կերդվեին, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ …

Մինչ ԱԺ պատգամավորները կերդվեին, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը նիստը նախագահող Կնյազ Հասանովին հարցրեց. «Որտե՞ղ է Վեհափառը»։
«Եթե խանգարեք մեզ, ձեզ կզգուշացնենք, երկրորդ անգամ արդեն ուրիշ երևույթներ կլինեն։ Դուք եկել եք խանգարելու, էսպես չի կարելի»,- ասաց Հասանովը։
Նշենք, որ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Ամենայն հայոց կաթողիկոսն ու ՀՀ նախագահը, սակայն կաթողիկոսը նիստին ներկա չէ, քանի որ նրան չեն հրավիրել:
Քիչ ավելի ուշ, Կնյազ Հասանովն ասաց՝ «Կաթողիկոսն ինքը կարող էր ներկայանալ, ոչ ոք նրա դեմը չէր կարող առնել»։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով