📌 Իշխան Սաղաթելյանը հարց ուղղեց Ռուբինյանին․ «Իբրև ԱԺ նախագահի թեկնածու՝ կարո՞ղ եք երաշխավորել, որ որևէ պարագայում Տիգրանաշենը չեք հանձնելու»։
🗣 «Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը՝ 29, 743 կմ քառակուսի է, և դա լիակատար և անքննարկելի կարմիր գիծ է։ Ես կարող եմ երաշխավորել, որ ՀՀ կառավարության ծրագիրը, որը հավանության է արժանացել ժողովրդի կողմից, հետևյալն է․ այն բոլոր տարածքները, որոնք Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի ներսում են, պետք է լինեն մեր վերահսկողության ներքո, և այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման միջոցով»,- պատասխանեց ԱԺ նախագահի թեկնածուն։
🔻 Ռուբինյանի խոսքով՝ մյուս հարցերը պետք է լուծվեն՝ ըստ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի և կարող են տարբեր լուծումներ ունենալ։
🔹 «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը հարցրեց Ռուբեն Ռուբինյանին, թե արդյոք Թուրքիայում «մտերմություն արել է որևէ թուրքի հետ»։ 🗣«Չէ, չեմ արել»,- պատասխանեց Ռուբինյանը։
Թողնել պատասխան