Դեգրադացված արոտավայրեր, անասնագլխաքանակի սրընթաց կրճատում և դրանք կանխելու անարդյունավետ միջոցառումներԱմեն տարի մայիսի կեսերին Մրազը Արարատի մարզից իր կովերին տեղափոխում է Կոտայքի մարզի կերհանդակներ։ Կենդանիները յայլաներում մնում են մինչև սեպտեմբերի կեսը, Մրազի մտահոգություններն ու անհանգստությունը սկսվում են դրանից հետո։ Գյուղի արոտները վաճառել են, անասնակերը թանկացել է, աշխատուժ չկա։ Ասում է՝ 14 ամսում հարկադրված եղավ անասնագլխաքանակը 300-ից հասցնել 50-ի։
«Սրանք էլ եմ վերացնելու, անասնապահությունն օրեցօր դժվարանում է, պահելու հնարավորություն չկա արդեն»,- դժգոհում է նա։ Սեպտեմբերի վերջից՝ յայլաներում արոտի շրջանի ավարտից հետո անմիջապես մսուրային շրջանն է սկսվում։ Կովերին մսուրում պետք է կերակրի՝ մինչև հաջորդ տարվա մայիսի կեսերը, երբ կրկին սար բարձրանան։ Ստացվում է, որ մի քանի ամիս սարերում, բնական կերհանդակների հաշվին հավաքած գումարով անասնակեր պետք է գնի՝ 7 ամիս գոմում կերակրելու համար։
Դեգրադացված արոտավայրեր, անասնագլխաքանակի սրընթաց կրճատում և դրանք կանխելու անարդյունավետ միջոցառումներ
Մեր հարցմանը, թե գործողություններից որոնք և ինչ չափով են իրականացվել, ՇՄ նախարարությունը ծավալուն, միաժամանակ վերացական պատասխան է…
Թողնել պատասխան