2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում Հայաստանի ժողովուրդը տ…

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում Հայաստանի ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը և սեփական իշխանությանը։
Այս մասին Ազգային ժողովի իններորդ գումարման առաջին նստաշրջանում հայտարարել է ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։
Ելույթի սկզբում Կոնջորյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը՝ իր թեկնածությունն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրելու համար։
«Սա չափազանց մեծ պատիվ է և մեծ պատասխանատվություն, մանավանդ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես, ըստ էության, հեղափոխությունից հետո Հայաստանի Ազգային ժողովում, երևի, պարոն Հասանովի հետ այն երկու պատգամավորներից մեկն եմ, որոնք առանց որևէ ընդհատման եղել են 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ գումարումների խորհրդարանների պատգամավորներ։
Ես ինձ համարում եմ համոզված խորհրդարանական և շատ բարձր եմ գնահատում իմ թիմի կողմից այս կարևոր ու պատասխանատու պաշտոնում առաջադրվելը»,- ասել է Կոնջորյանը։
Նրա խոսքով՝ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններն առանձնահատուկ էին նրանով, որ դրանք անկախ Հայաստանի պատմության առաջին համապետական ընտրություններն էին, որոնք անցկացվել են խաղաղության պայմաններում։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով