Սևանա լճի մակարդակը 2026 թվականի օգոստոսի 3-ին ծովի մակերևույթից գտնվել է 1900 մ…

Սևանա լճի մակարդակը 2026 թվականի օգոստոսի 3-ին ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 76 սանտիմետր բարձրության վրա, ինչը թեև արդեն 5 սանտիմետրով նվազել է այս տարվա հուլիսին գրանցված 1900 մետր 81 սանտիմետր առավելագույն նիշից, սակայն 16 սանտիմետրով ավել է մնում  նախորդ տարվա օգոստոսին գրանցված 1900 մետր 60 սանտիմետր նիշից։ 
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, 2026 թվականի օգոստոսի 3-ի դրությամբ ոռոգման նպատակներով Սևանա լճից բաց է թողնվել 19 միլիոն 634 հազար խորանարդ մետր ջուր։ Իսկ Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 163 միլիոն 327 հազար խորանարդ մետր ջուր։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով